24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ր Եվրոպական  երկրներն են առաջատարը՝ գարեջրի սպառման ցուցանիշով․ հետազոտություն

Ո՞ր Եվրոպական երկրներն են առաջատարը՝ գարեջրի սպառման ցուցանիշով․ հետազոտություն

Լայպցիգի համալսարանի (Գերմանիա) և Օնտարիոյի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ ամենաշատ գարեջուրն օգտագործում են Արևմտյան և Արևելյան Եվրոպայի շատ երկրների, մասնավորապես՝ Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի բնակիչները, իսկ ամենաքիչը՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի և Շվեդիայի քաղաքացիները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Addiction ամսագրում։

Գիտնականները վերլուծել են ալկոհոլի օգտագործման առանձնահատկությունները Եվրոպայում 2000-ից 2019 թվականներին։ Արդյունքները ցույց են տվել, որ ամենաքիչ քանակությամբ գարեջուր սպառվում է Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում և Շվեդիայում․ այս երկրների բնակիչները հակված են գինի օգտագործել։ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովենիան և Իսպանիան բնութագրվում է, որպես  գարեջրի ընդհանուր սպառման բարձր մակարդակով և ալկոհոլային խմիչքների համեմատաբար ցածր մակարդակով:

Պարզվել է նաև, որ Խորվաթիայում, Չեխիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում ընդհանուր առմամբ մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում ներառյալ գարեջուր։

Ալկոհոլի ընդհանուր սպառման բարձր մակարդակ առանց գինու գրանցվել է Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։

Ուկրաինան, Բուլղարիան և Կիպրոսը ունեն հարբեցողների ամենացածր տարածվածությունը: Ալկոհոլային կախվածությունից ամենից հաճախ տուժել են Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի բնակիչները։