Այս իշխանության դեմ զրպարտության հոդվածով դատավարություն եմ սկսելու․ այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Փողկապավոր նեռը ինձ զրպարտել է։ Ասել է հունիսի 12-ին իբր ես հատուկ հրամայել եմ ուժայիններին՝ հանել սաղավարտները, հետո շարժման մասնակիցներին ասել՝ քարերով խփեք նրանց։ Սա զրպարտություն ու սուտ է։ Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն տալ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Սրբազանը ընդգծեց՝ մեր երկրում բոլորը հայտարարություն անողները պետք է պատասխանատվություն կրողներ լինեն։ Ոչ մի հայտարարություն ուղղակի չպետք է լինի։
«Մենք դատավարություն ենք սկսելու և մինչև վերջ գնանք։ Տեսնենք՝ ով կսկսի այդ դատավարությանը։ Կհամոզվենք՝ մեր երկրում գործող դատական համակարգ կա՞»,- ելույթում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։