ABCMEDIA
«Վիզաների ազատականացումը ևս մեկ քայլ կլինի ՀՀ-ԵՄ մերձեցման ճանապարհին»․ Միխայել Ռոթ

«Վիզաների ազատականացումը ևս մեկ քայլ կլինի ՀՀ-ԵՄ մերձեցման ճանապարհին»․ Միխայել Ռոթ

Գերմանիայի Բունդեսթագի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում ճեպազրույցի
ժամանակ անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին։
Ռոթն այն դիտարկել է ՀՀ-ԵՄ  հարաբերությունների
մերձեցման տեսանկյունից։

«Մենք սատարում ենք
այն հստակ ուղերձը, որը վերաբերվում է վիզաների ազատականացմանը Հայաստանի հետ հարաբերություններում։
Սա կարող է ևս մեկ քայլ լինել Հայաստան-ԵՄ մերձեցման ճանապարհին»,- ասել է նա։