11 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի արևմուտքում 10 հազար տարի առաջ ապրած երեխայի կմախք են հայտնաբերել

Վրաստանի արևմուտքում 10 հազար տարի առաջ ապրած երեխայի կմախք են հայտնաբերել

Վրաստանի արևմուտքում հնագետները հայտնաբերել են մարդու կմախք, ով ապրել է մոտ 10 հազար տարի առաջ․ գրում է Грузия онлайн պորտալը։

Եզակի հայտնագործությունը կատարվել է Սաչխերեի մունիցիպալիտետի Բոնդի քարանձավում։ Մնացորդներով թումբը ծածկված է եղել քարերով, ինչը, ինչպես նշում են գիտնականները, բնորոշ է հնագույն թաղման ծեսերին։

Նախնական գնահատականներով կմախքը պատկանում է մինչև 12 տարեկան երեխայի։ Մոտ ապագայում գիտնականները պետք է ուսումնասիրեն հին մարդու ոսկորից ստացված ԴՆԹ-ն։ Հետազոտությանը մասնակցելու են փորձագետներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից։

Վերլուծությունները լույս կսփռեն վաղ միգրացիայի և եվրոպական նախաքաղաքակրթությունների պատմության վրա: