ABCMEDIA
Ինչո՞ւ է աղմկում խարդախության ու մանիպուլյացիաների պանթեոնի գլխավոր դիցուհին․  Հայկ Դեմոյանի անդրադարձը Հրանուշ Խառատյանի ինքնարդարացման փորձերին

Ինչո՞ւ է աղմկում խարդախության ու մանիպուլյացիաների պանթեոնի գլխավոր դիցուհին․ Հայկ Դեմոյանի անդրադարձը Հրանուշ Խառատյանի ինքնարդարացման փորձերին

Պատմաբան, Հայոց Ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը անդրադարձել է Հրանուշ Խառատյանի
ինքնարդարացման փորձերին, որոնցով վերջինս ցանկացել է հերքել իր ներգրավվածությունը
ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհով Հայաստանում ադրբեջանական հուշարձանների մասին ուսումնասիրություններին
և անուղղակիորեն անվանարկել է Դեմոյանին։  Դեմոյանը
մասնավորապես գրել է․

«Հ․ Խառատյանի գրառման երեք պարբերությունները համեմված են ստախոսությամբ, բացահայտ
ու էժան մանիպուլյացիաներով ու ակնհայտ փարիսեցի ձևակերպումներով։

Իր լսարանին ու համակիրներին
անողնաշար ուտիճների տեղ դնելով, Հրանուշ Խառատյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ․

«Արդեն շուրջ մեկ ամսից
ավել է՝ անհասկանալի մի աղբյուր սուտ տեղեկություն է սնուցում հանրությանն այն մասին,
թե իբր ԿԳՄՍ նախարարության ինչ-որ դրամաշնորհով ես հետազոտություն/պեղումներ եմ իրականացնում
Հայաստանում ադրբեջանական հուշարձանների մասին՝ այս մտացածին «տեղեկությունը» ներկայացնելով
հեռու գնացող մեկնաբանություններով»:

ՀԵՐՔՈՒՄ No. 1

Հասկանում եք, չէ՞,
սույն գիտնականն ասում է․ «անհասկանալի մի աղբյուր սուտ տեղեկություն է սնուցում․․․»
Այն, որ այս թեմային առնչվող գրառման, ինչպես նաև մամուլին տված առնվազն վեց հարցազրույցների
հեղինակը ես եմ ու բացարձակապես չեմ թաքցնում դա, փորձեք կռահել, թե ինչու՞ է Հ․ Խառատյանը
տողերիս հեղինակին անվանում «անհասկանալի մի աղբյուր»։ Ենթադրաբար, կամ շատ է վախենում
իմ անունը տալուց, որի համար իսկապես հիմքեր ունի, կամ էլ կարծում է, թե հանրությանը
այդ կերպ ավելի հեշտ կկարողանա ապակողմնորոշել։

ՀԵՐՔՈՒՄ No. 2

Ես որևէ տեղ չեմ հիշատակել,
թե իբր Հրանուշ Խառատյանը ԿԳՄՍ-ից որևէ դրամաշնորհ է ստացել։ Այդ միտքը բացակայում
է իմ գրառման մեջ և սա պարզունակ ստախոսություն է՝ լսարանին կիսաճշմարտություն մատուցելու
տեսքով։ Դրամաշնորհի պահով, խոսել եմ միմիայն իր դստեր Լուսինե Խառատյանի խայտառակ
զեկուցումների կապակցությամբ։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ-ին,
ահավասիկ այն ձևակերպումը, որը տվել եմ իմ գրառման մեջ․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից
գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի
պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները,
առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար»։

Հ․ Խառատյանի մտքերի բոցավառ այս շարանն ուղղակի ցնցող է․․․»,
– գրել է Դեմոյանը։