Ցավոտ պատասխան է խոստացել Իսրայելը, Լիբանանը սպասման մեջ է
Ծանր գին կվճարի Հեզբոլլահը, այնպիսին, որի նմանը մինչև օրս չի վճարել: Իսրայելը սպառնացել է լիբանանյան Հեզբոլլոհին: Առանց այդ էլ խարխուլ Մերձավոր արևելքում նոր ճաքեր են առաջանում։
Իրանական հրթիռները զուտ պատրվակ էին Իսրայելի համար: Իրավիճակի սրացման արմատներն ավելի խորն են: Իսրայելը փորձում է վերջ տալ հեզբոլլահի գործունեությանը Լիբանանում, որպեսզի իր համար ճանապարհ հարթի նախ դեպի Պաղեստին, իսկ հեռավոր ապագայում՝ ամբողջ Մերձավոր արևելք:
Զարմանալի էր նաև Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի արձագանքը, որտեղ էլ որ հասել էին լիբանանյան հրթիռները: Այստեղ ավելի քան 10 մարդ էր զոհվել, վիրավորվել 34-ը, որոնց թվում կային երեխաներ: Հրեա բարձրաստիճան պաշտոնյաներին թույլ չեն տվել մասնակցել նրանց հուղարկավորությանը: Իսրայելը չի մարսում կատարվածը ու դրա համար պատասխանը չի ուշացնի: