
Գազայի դպրոցների վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 25 պաղեստինցի
Գազայում առնվազն 25 պաղեստինցի է զոհվել անկլավի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող երկու դպրոցների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ վկայակոչելով սեփական թղթակցի տվյալները։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներին, որոնք իրենց հրամանատարական կենտրոնները հիմնել են Գազայի հատվածի երկու դպրոցներում։