15 Նոյ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը

Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը

Օգոստոսի 4-ի գիշերը կրկին ժայթքել է Իտալիայի Սիցիլիա կղզու արևելյան ափին գտնվող Էտնա հրաբուխը․տեղեկացնում է La Stampa պարբերականը։

Լրագրողների տեղեկություններով՝ լավան ժայթքել է Վորագին խառնարանից և  մեծ մոխրի ամպ է գոյացել, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմել է 10 կմ։

Իտալական La Sicilia պարբերականը տեղեկացրել է, որ հրաբխային մոխիրը հասել է Ակիրեալե քաղաք և Ջարե կոմունա։ Տարածվել է նաև Մասկալի քաղաքում, Ձաֆերանա և Միլո կոմունաներում, մասամբ՝ Ռիպոստո կոմունայում։

Բնական աղետի պատճառով փոփոխություններ են կատարվել Կատանիայի միջազգային օդանավակայանի չվացուցակում։  Օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել հետաձգել, չեղարկել կամ այլ օդանավակայաններ տեղափոխել մի շարք չվերթներ։