Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում
Իսրայելի երեք փուլից բաղկացած ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street
Jounal-ը։
«Առաջին փուլը, որում
ներկայումս գտնվում է իսրայելական բանակը, ներառում է օդային ուժերի միջոցով հարվածներ
հասցնելը, այնուհետև «ցամաքային զորավարժություններ»՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի զինյալներին
և վնասելու նրանց ենթակառուցվածքը:
Երկրորդ փուլը ներառում
է փոքր հեռահարության մարտական գործողություններ, «դիմադրության օջախների վերացման»
աշխատանքներ։
Երրորդ փուլը ներառում է ներկայիս Գազայի գոտում անվտանգության
նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի պատասխանատվությունը Իսրայելի
վրայից հանելը և Իսրայելի անվտանգության առումով նոր իրականության ստեղծումը»։