Ամերիկացի տիեզերագնացները, որոնք հունիսին ութօրյա առաքելությամբ ուղևորվել էին տիեզերք, հնարավոր է մինչև հաջորդ տարի մնան Միջազգային տիեզերական կայանում, եթե նրանց Boeing Starliner տիեզերանավը չհաջողվի վերանորոգել․ գրում է The Guardian-ը՝ հղում անելով NASA-ին։
Չորեքշաբթի ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորը և Սունի Ուիլյամսը, որոնք առաջինն են թռել տիեզերք Boeing ընկերության Starliner տիեզերանավի պարկուճով, կարող են վերադառնալ SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով 2025 թվականի փետրվարին, եթե Starliner-ը դեռևս վտանգավոր համարվի Երկիր վերադառնալու համար:
Տիեզերագնացների առաքելությունն սկսվել էր հունիսի 5-ին և ենթադրվում էր, որ կտևեր մոտ ութ օր։ Սակայն նրանք մինչ այս պահը չեն կարողացել վերադառնալ Երկիր՝ Starliner-ի շարժիչ համակարգի հետ կապված խնդիրների պատճառով։