ABCMEDIA
Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը Լևոն Քոչարյանի գործով

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը Լևոն Քոչարյանի գործով

ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու
որոշման հրապարակումից հետո՝ նույն օրը՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Լևոն Քոչարյանի
կալանավորման վերաբերյալ առաջին դատական ակտը։

Կալանքի երկարացման որոշման հրապարակումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր
Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է թե՛ դատախազության, թե՛ պաշտապանների բողոքները՝
առաջին ատյանի դատական ակտը թողնելով անփոփոխ։

Ավելի վաղ դատարանը երկու ամսով երկարաձգել էր Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը։