22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսն ուժեղացրել է հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին

Բելառուսն ուժեղացրել է հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն ուժեղացրել է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո։

«Այդ անօդաչու սարքերի հետ կապված իրադարձություններից հետո մենք ուժեղացրել ենք վերահսկողությունը բելառուսա-ուկրաինական սահմանին, ավելին՝ մենք այնտեղ կենտրոնացրել ենք մեր բանակի մի մասին», – ուրբաթ ռազմական անվտանգության հարցերով հանդիպման  ընթացքում ասել է Լուկաշենկոն։

Նա հարցրել է զինվորականներին, թե ի՞նչ է այս պահին կատարվում սահմանին, արդյոք բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել այն տարածք, որտեղ զորքերը կենտրոնացած են անկանխատեսելի իրադարձության դեպքում։