Բաքուն «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ քվեարկողներին
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառվել են «անցանկալի անձանց» ցուցակում․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր»,- ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։
Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: