Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ գումարելու մասին ՝ կապված «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև լարվածության նոր փուլի հետ. այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը` հավելելով կոմիտեի հանդիպումը կկայանա Բեյրութում։
«Նախարարների կաբինետի բոլոր անդամները, ովքեր ունեն նման հնարավորություն, նույնպես հրավիրված են մասնակցելու դրան»,- ընդգծել է Միքաթին։
Լույս օգոստոսի 25-ի գիշերը իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իր կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախները՝ պատճառաբանելով Իսրայելին հրթիռային հարված նախապատրաստելու հանգամանքով։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրություն սահմանելու մասին։