20 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ազգայնական պատգամավոր է սպանվել

Թուրքիայում ազգայնական պատգամավոր է սպանվել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Դերեփազարը շրջանի պատգամավորը սպանվել է. գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ «ԱՇԿ»-ական Շաբան Քափը դեռևս չպարզված հանգամանքներով կռվի է բռնվել շրջանի Թերսանե թաղամասի բնակիչ ոմն Բայրամ Կ.-ի հետ, որտեղ էլ վերջինս ատրճանակից պատգամավորի ուղղությամբ կրակ է բացել:

Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապօգնության բրիգադներ: Ծանր վիրավորում ստացած Քափին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս հիվանդանոցում մահացել է: