Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պատմության մեջ առաջին գամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում:
Ռուի Մոտայի գլխավորած թիմը Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում տանը 3-0 հաշվով հաղթելուց հետո հյուրընկալվելիս պարտվում էր նույն հաշվով, սակայն 88-րդ րոպեին ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը և վճռեց դիմակայության ելքը: «Նոան» հյուրընկալվելիս պարտվեց 1-3 հաշվով, բայց դիմակայությունում հաղթեց 4-3:
Հարկ է նշել, որ խաղի 70-րդ րոպեից մեր թիմը խաղում էր 10 հոգով․կարմիր քարտ է ստացել բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը: