ABCMEDIA
ԵՄ-ն հումանիտար օդային կամուրջ է բացում՝ Գազա օգնություն հասցնելու համար․ ինչու՞ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան

ԵՄ-ն հումանիտար օդային կամուրջ է բացում՝ Գազա օգնություն հասցնելու համար․ ինչու՞ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 «Եվրահանձնաժողովը
հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական
օգնություն հասցնելու նպատակով։

Ես, իհարկե, դեմ չեմ
Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և այն, ինչը տեղի
է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր
զոհեր կանանց և երեխաների շրջանում:

Բայց ինչու՞ միջազգային
դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ,
ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք՝
Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:

Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան
իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին`
իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը
տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար»: