
Կապտականաչ ջրիմուռները գրոհել են Գերմանիայի ջրերը՝ Բալթիկ ծովի ափերը
Գերմանիայում՝ Բալթիկ ծովի հյուիսային հատվածում, ակտիվացել են կապտականաչ թունավոր ջրիմուռները․ գրում է DPA-ն։
Շոգի հետևանքով՝ ջրիմուռները գրոհել են ոչ միայն Բալթիկ ծովը, այլև Գերմանիայի բազմաթիվ լճեր։ Մի շարք ափերում սահմանվել է լողալու արգելք։
Կապտականաչ ջրիմուռներն իրականում ցիանոբակտերիաներ են, որ կարող են վտանգավոր տոքսիններ արտադրել։ Դրանց հետ անմիջական շփումը կարող է առաջացնել սուր ալերգիկ ռեակցիա, մաշկի և լորձաթաղանթների գրգռում, իսկ ջուրը պատահաբար կուլ տալու դեպքում՝ սրտխառնոց և փսխում։
Նշենք, որ շոգի ճիրաններում հայտված Եվրոպայում ջերմաստիճանը դեռ չի նահանջում։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին կապտականաչ ջրիմուռները Սևանում ևս ակտիվանում էին, և լիճը, այսպես ասած, կանաչում էր։ Այս տարի շնորհիվ հորդառատ ու նորմայից բարձր տեղումների՝ բարձրացել է լճի մակարդակն, ու ցիանոբակտերիաներ չեն ակտիվացել։


