Նիդեռլանդների ՊՆ-ն Ուկրաինային խոստացել է սարքավորումներ և հրթիռներ ուղարկել
Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային ռազմական օգնության կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ ասել է, որ
Նիդեռլանդները Կիևին հրթիռներ կմատակարարի F-16-ի համար, ինչպես նաև 80 միլիոն եվրո արժողությամբ պահեստամասեր և տարբեր սարքավորումներ․ այս մասին ասել է «ТАСС» գործակալությունը՝ վկայակոչելով Նիդեռլանդների պաշտպանության գերատեսչության կայքը։ Նա հիշեցրել է, որ F-16 կործանիչները տեխնիկական սպասարկման համար աջակցության և պահեստամասերի կարիք ունեն։ «Նիդեռլանդները կտրամադրի 80 միլիոն եվրո արժողությամբ տարբեր սարքավորումներ», – ասել է Բրեկելմանսը:
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը մեծ քանակությամբ պահեստամասերի մասին է, այդ թվում՝ գեներատորների, փոքր մեքենաների, մասնագիտացված գործիքների ու սանդուղքների։