Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին․ այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող Այտարուն շրջանում, ինչպես նաև «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին Բեյթ Լիֆ շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ իսրայելական հրետանին հրթիռակոծել է նաև Լիբանանի հարավում գտնվող Քֆար Շուբայի և Քֆար Համամի շրջակա տարածքները: