ABCMEDIA
«Ես ոչ մի տեղ չեմ գնում»․ Վրաստանի նախագահը հրաժարական չի տալիս անգամ սահմանադրական դատարանի որոշումից հետո

«Ես ոչ մի տեղ չեմ գնում»․ Վրաստանի նախագահը հրաժարական չի տալիս անգամ սահմանադրական դատարանի որոշումից հետո

Վրաստանի նախագահ Սալոմե
Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում
հրաժարական տալ։ Այս մասին գրում է «Կվիրա» գործակալությունը։

 Վրաստանի Սահմանադրական
դատարանը եզրակացրել է, որ  նախագահ Սալոմե
Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակադրվելով կառավարության արգելքին և կատարելով արտերկրյա
այցեր, ինչն էլ թույլ է տալիս նրա դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել։

 «Ուզում եմ ձեզ ասել,
որ ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Այսօր մի կրակոցով սպանեցին եվրոպական
ապագան, գոնե փորձեցին դա անել, և ժողովրդավարությունը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով
ՍԴ որոշումը։