09 Հոտ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացված հատուկ վերանայման բողոքը։ Դատավորը Արսեն Նիկողոսյանն է։  Այս մասին իր էջում գրել է Սոսե Չանդոյանը։

Վաղը՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ վաղ առավոտից խուզարկել էին ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի տունը, խուզարկումից հետո վերջինս հրավիրվել էր ՔԿ:

«Շուրջ երեք օր է մամուլում հայտնվել է ինչ-որ ձայնագրություն, ձերբակալություններ են իրականացնում՝ իմ հետ կապելով այդ ձերբակալությունները։ Տասնյակից ավելի մարդիկ են արդեն ձերբակալված 72 ժամյա ռեժիմով, այդ թվում երկու կին, որոնցից փորձում են ցուցմունք կորզել։ Ոնց որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներից են ուզում ցուցմունք կորզել։ Նշեմ, որ սա իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում է, մեկ մարդու այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել»,-  լրագրողների հետ զրույցում նշել է Վարդանյանը։

Նույն օրը Գերասիմ Վարդանյանին Քննչական կոմիտեի դիմացից ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:

Հիշեցնենք նաև, որ արդեն 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ: