Չինաստանի արտգործնախարար
Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը
և մտավախություն հայտնել, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։
«Պաղեստինի և Իսրայելի
միջև բախումները գնալով սրվում են, սպառնալիք կա, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,-
Վան Իի խոսքերն է մեջբերել Չինաստանի ԱԳՆ մամուլի
ծառայությունը։
Նշվում է, որ Բլինքենի
հետ հեռախոսազրույցի ժամանակ Վան Ին ներկայացրել է նաև Չինաստանի դիրքորոշումը իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման
վերաբերյալ․ «Հակամարտության կարգավորումը «երկու պետություն՝ երկու ժողովուրդների
համար» սկզբունքի հիման վրա պետք է լինի»։
Չինաստանի արտգործնախարարը կարևորել է Պաղեստին անկախ պետություն
ստեղծելու և Իսրայելի հետ նրա խաղաղ գոյակցությունն ապահովելու անհրաժեշտությունը։