ABCMEDIA
Ստամբուլի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկը

Ստամբուլի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
գտնվող հյուրանոցներից մեկի համարում մահացած են գտել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության
Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին։ Այդ մասին
հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

«Կյանքից հեռացել է
տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու բարեսիրտ ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային
կյանքը նվիրել է հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,-ասված է ռուսական
արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն
բանից հետո, երբ նա չի ներկայացել առավոտյան հանդիպմանը։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները
մտել են Կոբրինեցի սենյակ և հայտնաբերել նրա դին։ Նախնական տվյալներով՝ դիվանագետը
մահացել է սրտի կաթվածից։