ABCMEDIA
ՆԱՏՕ-ն միջուկային ուժերի զորավարժություն կանցկացնի

ՆԱՏՕ-ն միջուկային ուժերի զորավարժություն կանցկացնի

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն
կանցկացնի միջուկային զսպման ամենամյա Steadfast Noon զորավարժությունները։ Այս
մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մեր միջուկային
ուժերը կարևոր նշանակություն ունեն զսպման գործում։ Զորավարժությունները հստակ
ուղերձ կհղեն, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին»- ասել է Ստոլտենբերգը՝
Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած
ճեպազրույցում։