ABCMEDIA
Մենք չենք ցանկանում Իսրայելի հետ պատերազմի մեջ մտնել. Լիբանանի վարչապետ

Մենք չենք ցանկանում Իսրայելի հետ պատերազմի մեջ մտնել. Լիբանանի վարչապետ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ իր
երկիրը մտադիր չէ Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնել:  Այս մասին գրում է Լիբանանի ազգային լրատվական
գործակալությունը։

«Մենք չենք ցանկանում, որ Լիբանանը պատերազմի մեջ մտնի», –
ասել է վարչապետը։

Միքաթիի խոսքերով՝ Բեյրութի նպատակն է պահպանել անվտանգությունն ու կայունությունը
պետության հարավում, պահպանել հանգստություն Լիբանանն ու Իսրայելը բաժանող Կապույտ
գծում, ինչպես նաև պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը՝ վերջ
դնելու Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության ոտնահարմանը ցամաքային, օդային և
ծովային ճանապարհով:

Վարչապետը կոչ է արել միջազգային
հանրությանը ազդել Իսրայելի վրա։