01 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Իրուր խեդ»․ եթե հայ ես, այս բառերը պիտի ճանաչես

«Իրուր խեդ»․ եթե հայ ես, այս բառերը պիտի ճանաչես

«Կարին» ավանդական երգի ու պարի խումբը նշում է հիմնադրման 25-ամյակը։ Հոբելյանական տարին խորհրդանշական է նաև խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի համար՝ նա այս տարի նշում է 60-ամյակը։ «Կարին»-ը տարիներ շարունակ զբաղվում է հայկական ավանդական երգի, պարի և ծիսակարգերի ուսումնասիրությամբ, պահպանմամբ ու հանրահռչակմամբ՝ ավանդույթը փոխանցելով նոր սերունդներին։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կարինցիները հանդես կգան «Զարկդ պահիր» խորագրով հոբելյանական մենահամերգով։ Բեմում կլինեն հայկական ավանդական պարեր, այդ թվում՝ Իշխանաց պար, Յարխուշտա, Կարնո քոչարի և այլ կատարումներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ