
Հայաստանը արժանապատիվ ժամանակավոր հանգրվան է արցախցիների համար․ Կարեն Բեքարյանի նոր գիրքը
Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, դրանց զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտ հարթակները՝ մեկ գրքում։ Կարեն Բեքարյանի նոր գրքում ամփոփված են տասնամյակների մասնագիտական աշխատանքի արդյունքն ու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հեղինակի տեսլականները։ Ի՞նչ ուղղություններով կարող է զարգանալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և ի՞նչ հարթակների վերագործարկման անհրաժեշտություն է տեսնում հեղինակը։


