
14-ամյա աղջիկը մահացել է մոպեդի վթարից․ ինչո՞ւ են անլուծելի դարձնում լուծվող խնդիրը
14-ամյա աղջիկը մոպեդով, առանց սաղավարտի, դուրս էր եկել ճանապարհ։ Այնթափում նա բախվել է մեքենային, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Դեպքի մանրամասները քննում են իրավապահները։ Իսկ ողբերգությունից հետո կրկին հարց է առաջանում՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի, որ անչափահասները չվարեն մոպեդներ։
Ճանապարհային անվտանգության փորձագետ Արտակ Գաբոյանը խոսում է հատկապես մարզերում վերահսկողության խնդրի մասին։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը ներկայացնում է իր առաջարկները։


