ABCMEDIA
Էլեկտրոնային դեղատոմս․ ԱՆ նոր նախագիծը օգո՞ւտ է, թե՞ պատուհաս

Էլեկտրոնային դեղատոմս․ ԱՆ նոր նախագիծը օգո՞ւտ է, թե՞ պատուհաս

 

2025 թվականի մարտից Հայաստանը կանցնի ամբողջապես էլեկտրոնային դեղատոմսերի գործածմանը, իսկ այս տարի մարտից էլեկտրոնային դեղատոմսը կգործածվի միայն փոխհատուցվող և որոշ խմբերի դեղերի համար։

Առողջապահության նախարարությունն իր էջում տեսանյութի միջոցով բացատրել է, թե ինչպես պետք է գործածել այն։

Աշխարհը վաղուց է որդեգրել բժշկության թվայինացման քաղաքականությունը։ Ամերիկացի հետազոտողները վստահեցնում են, որ այսպիսով բարձրացվել է աշխատանքի արդյունավետությունը, իսկ կլինիկաներում բարելավվել է սպասարկման որակը։

Նրանք պնդում են, որ ավելի քան 3,5 միլիոն մահվան դեպք է կանխվել այս ընթացքում՝ էլեկտրոնային դեղատոմսի շնորհիվ։  Հայաստանում մասնագետները ևս կարծում են, որ նախագիծը բավականին լավն է, բայց միաժամանակ կարծում են, որ այն  չի գործի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։