
Կալանք, տնային կալանք և այլ խափանման միջոցներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների նկատմամբ
Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի, ավագանու անդամի 5 թեկնածուի և ևս 4 հոգու նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը, այդ թվում՝ տնային կալանքը. ABC Media-ին հայտնեցին ՀԿԿ-ից։
Նրանք կասկածվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար։
Նախօրեին ձերբակալված 14 անձանցից 4-ի նկատմամբ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Ստեփանավանում խուզարկություններ են եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբներում։ Ձերբակալվել է 14 անձ։ Կուսակցության անդամները ՏԻՄ ընտրությունից առաջ կատարվածը համարում են իշխանության վախի դրսևորումներ և չեն ընդունում իրենց վերագրվող հանցանքները։


