13 Մայ
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ պետական պաշտոններում առաջադրվելու 5 տարվա արգելք է կիրառվել

Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ պետական պաշտոններում առաջադրվելու 5 տարվա արգելք է կիրառվել

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենին արգելվել է 2027 թվականին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման մեջ և անմիջապես արգելել է առաջադրվել պետական պաշտոններում․ գրում է The Guardian-ը։

56-ամյա Լը Պենը դատավճռից առաջ ասել է, որ ընտրություններին մասնակցելու ցանկացած արգելք նման կլինի «քաղաքական մահապատժի»։

Նշվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, անմիջապես կբողոքարկի դատավճիռը: Դատարանը Լը Պենի նկատմամբ պետական պաշտոններում առաջադրվելու համար հինգ տարվա արգելք է կիրառել։ Ըստ որոշման՝ վճիռը ուժի մեջ կմտնի անմիջապես։

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեղավոր է ճանաչվել Եվրամիության միջոցները յուրացնելու և կուսակցության գաղտնի ֆինանսավորման համար:

Ռազմագերիներ