06 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհը խլել է առնվազն 3 մարդու կյանք, վնասվածք է ստացել ավելի քան 50-ը

Համբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհը խլել է առնվազն 3 մարդու կյանք, վնասվածք է ստացել ավելի քան 50-ը

Գերմանիայի Համբուրգ քաղաքի խոշոր հիվանդանոցներից մեկում գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։ Տեղեկությունը հաստատել է քաղաքային հրշեջ ծառայությունը՝ կիրակի վաղ առավոտյան տարածած հայտարարությամբ։

Վնասված անձանցից առնվազն երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Հրշեջ ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի մեկ բաժանմունքում, որտեղ հիմնականում բուժում էին ստանում տարեց կամ շարժման խնդիրներ ունեցող հիվանդներ։

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Քաղաքային իշխանությունները խոստացել են հրապարակել մանրամասներ՝ հետաքննության ավարտից հետո։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026