17 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրաժարականից հետո Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավարը հայտարարել է, որ մեկնում է ռազմաճակատ

Հրաժարականից հետո Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավարը հայտարարել է, որ մեկնում է ռազմաճակատ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ․ այդ մասին The New York Post–ին տված հարցազրույցում ասել է անձամբ Երմակը։

«Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ», – ասել է նա՝ հավելելով, որ ինքը «ծառայել է Ուկրաինային» և չի ցանկանում «խնդիրներ ստեղծել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։

Նախօրեին կոռուպցիայի գործի շրջանակում Երմակի տանը խուզարկություններ էին անցկացվել, որոնց ավարտից հետո Երմակը հրաժարական էր ներկայացրել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026