07 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայծակնահարության հետևանքով զինվոր է մահացել

Կայծակնահարության հետևանքով զինվոր է մահացել

Կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը. այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

«Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ