09 Դեկ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Արցախի խնդրով․ Պուտին

ՀՀ-ի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Արցախի խնդրով․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարար է, որ իր կարծիքով՝ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երևանի համար Արցախում, քանի որ այս դեպքում՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հավանական է համարել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքին։