
Մշտապես երկվեկտոր մոտեցման պահպանումը և ՀՀ-ի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհնար են․ Գալուզին
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանն (ԵՄ) անհնար է, ուստի՝ Երևանը ժամանակի ընթացքում պետք է ընտրություն կատարի․ նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումն՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի, այդուամենայնիվ, պետք է որոշում կայացվի»,- նշել է Գալուզինը։
Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Երևանի ներդրումը ԵԱՏՄ-ում։
«Անցյալ տարի Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, և շատ հաջող, մենք շնորհակալ ենք մեր հայ ընկերներին նման՝ իսկապես արդյունավետ, նախագահության համար»,- մանրամասնել է նա։ Փետրվարի 11-ից 14-ը Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական նիստ, որի առանցքային թեմաներից մեկը կլինի ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծի քննարկումը։


