30 Սեպ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ուժգին փոթորիկներ ու տորնադոներ են մոլեգնում. կան զոհեր

ԱՄՆ-ում ուժգին փոթորիկներ ու տորնադոներ են մոլեգնում. կան զոհեր

Ուժեղ փոթորիկներ ու տորնադոներ են մոլեգնում ԱՄՆ–ի հարավում և արևմուտքում․ գրում է The Guardian–ը։

Հաղորդվում է, որ Թենեսի և Միսսուրի նահանգներում զոհվել է առնվազն յոթ մարդ․ առնվազն մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։ Տապալվել են էլեկտրահաղորդման գծեր ու ծառեր․ ավերվել են տներ։

Սպիտակ տունը հավանություն է տվել Թենեսի նահանգի կողմից արտակարգ դրություն հայտարարելու խնդրանքին։

Ինդիանա նահանգը, միևնույն ժամանակ, ինքնուրույն է հայտարարել արտակարգ դրություն՝ հրահանգելով ազգային գվարդիայի 50 անդամների դիմակայել եղանակային վատ պայմաններին, որոնք ազդել են նահանգի 41 շրջանների վրա:

Փոթորիկները այժմ շարժվում են դեպի արևելք։ Տեխասից մինչև Օհայո 213,000 տուն մնացել է առանց էլեկտրականության: ԱՄՆ–ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը Արկանզասի, Թենեսիի և Կենտուկիի որոշ հատվածներում զգուշացրել է հորդառատ անձրևների վտանգի մասին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ