
Փաշինյանը մեկ տարի առաջ ասում էր՝ Սահմանադրությունը չենք փոխելու․ Մամիջանյան
Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, այնքան է, որ ոչ մի արժեք չունեցող թղթի կտոր ստանա, ինքը սեղմելու է մինչև վերջ․ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Կհիշե՞ք՝ մեկ տարի առաջ ինչ էր ասում Փաշինյանը։ Ասում էր՝ ոչ մի դեպքում Սահմանադրություն չեն փոխելու, ո՞նց կարող է դա տեղի ունենալ Ադրբեջանի պահանջով, ի՞նչ երրորդ երկրներ, և այլն, բա ու՞ր է։ Հերթով կտոր-կտոր թուլացնելով մեր երկրի և մեր քաղաքացիների զգոնությունը, ինքը կատարել է բոլոր պահանջները ու կկատարի բոլոր նրանք, որոնք առաջ կքաշվեն»- նշել է Մամիջանյանը։
Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը իշխանության պահպանման համար է բանակցում և պատրաստ է հրաժարվելու ամեն ինչից, Ադրբեջանն էլ նոր պահանջներ է ներկայացնում՝ գիտակցելով, որ դիմացինն այլընտրանք չունի։