
ԵԱՏՀ-ն արձագանքել է հայ վարորդների խնդրին․ Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵԱՏՀ) Sputnik Արմենիա-ին հայտնել են, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ միգրացիոն սահմանափակումների վերացման հարցը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԵԱՏՄ անդամ պետությունների վարորդների վրա չտարածվեն ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարգավորող նոր նորմերը:
Հանձնաժողովն իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է ծագող հարցերի կարգավորման և փոխադրողների անխափան աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ երեկ դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդները բողոքի ակցիա էին արել ՀՀ կառավարության մոտ։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են լուծում տալ դեպի ՌԴ բեռնափոխադրողների խնդիրներին, այլապես վարորդները սպառնում են բեռնատարներով փակել ճանապարհները։


