15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին, ինչի հետևանքով առաջացել է շղթայական ավտովթար․ Shamshyan.com

Թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին, ինչի հետևանքով առաջացել է շղթայական ավտովթար․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի հետևանքով ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում:

Ռազմագերիներ