03 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բազմահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած. Shamshyan.com

Բազմահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած. հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026