03 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն. Գարեգին 2-րդ

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն. Գարեգին 2-րդ

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը. ասել է Գարեգին 2-րդ Կաթողիկոսը։

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Թող տեր քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև»,-հայտարարեկ է Կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման անդամները ուխտագնացությունն էին իրականացել դեպի Մայր Աթոռ` իրենց աջակցությունն հայտնելու նպատակով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026