15 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստացի սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների մշակութային և կրթական իրավունքները․ տնօրենի ժ/պ-ն «Շողակաթ» ՀԸ-ի փակման մասին

Փաստացի սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների մշակութային և կրթական իրավունքները․ տնօրենի ժ/պ-ն «Շողակաթ» ՀԸ-ի փակման մասին

ՀՀ կառավարության շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է հանրային հեռարձակողի պարտավորություններին, փաստացի սահմանափակում է պետության պարտավորությունների շրջանակը ՀՀ քաղաքացիների հանդեպ․ ABC Media-ի հետ զրույցում ասել է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Աննա Սարգսյանը։

«Կրթամշակութային բովանդակությամբ հանրային հեռարձակում ունենալու անհրաժեշտությունը գիտակցված, մշակված խնդիր է քաղաքակիրթ, ժողովրդավար աշխարհում։ Հանրային հեռարձակողի ինստիտուտի հիմքում մշակութային արժեքի և իմաստալի տեղեկատվության փոխանցումն է։ Պետությունն ինքը նախևառաջ մշակութային երևույթ է»,- նշել է նա։

Սարգսյանը ընդգծել է, որ հանրային հեռարձակողի սլոթը տրամադրված է հենց «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է։

«Հանրային հեռարձակողի եթերացանցում տեղ է գտնում նաև «Շողակաթ» հեռուստաընկերության տրամադրած հաղորդումների փաթեթը՝ օրական 14 ժամ տևողությամբ, որը հանրային հեռարձակողը ձեռք է բերում տարեկան ընդամենը 600 000 դրամով։ Այդ հաղորդումների մեջ ներառված են մշակութային, կրթական, մանկական և հասարակական բազմաթիվ ծրագրեր»,- նշել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նախաձեռնության հնարավոր ընդունման դեպքում հեռուստաընկերության հետագա գործունեությանը, Սարգսյանը պարզաբանել է, որ «Շողակաթ» ՀԸ հիմնադիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, և եթե «Շողակաթը» դադարի հեռարձակումը, շատ քիչ գումար է մնալու ալիքին։

«Առանց այդ համագործակցության, միայն պետության տրամադրած ֆինանսական խիստ ժուժկալ միջոցներով մեր գործունեությունը շարունակել չենք կարող։ Կարծում եմ՝ խոհեմությունը և հանրային շահի սպասարկման բարձր գիտակցությունը վճռորոշ կլինեն հետագա գործողություններում»,- ընդգծել է Սարգսյանը։

Այսօր ԱԺ-ում քննարկվելու է նաև «Շողակաթ» ՀԸ-ի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026