
Ես կարգալույծ չեմ եղել, ո՞վ է ինձ զրկողը․ Ասատրյանի արձագանքը՝ Մայր Աթոռին
Ես կարգալույծ չեմ եղել, ո՞վ է ինձ զրկողը, մեկն իր սենյակում նստել է ու թղթով, սեփական ցանկությամբ որոշում կայացրել։ Եթե Ամենայն հայոց Կաթողիկոսը ևս մասնակից է, ուրեմն իրեն էլ վերաբերում․ լրագրողների հետ զրույցում ասել է կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան)։
«Ես նրանց վճիռը չեմ ընդունում: Կարգապահական հանձնախումբը մոտավորապես պատկերացնում եմ՝ դատարանի դեր են ստանձնել։ Եթե այդպես է, ինչու՞ է դատ ընթանում, եթե հայցվոր կամ պատասխանող կողմերից որևէ մեկը ներկա չէ։ Ես նամակ եմ հանձնել ու համաձայնություն եմ հայտնել գնալ ու ներկա լինել հանձնախմբի, այսպես ասած, նիստին, որտեղ իմ հարցը քննարկվելու էր»,- ասել է Ասատրյանը։
Նախկինում եղել են հրավերներ, որոնք չի ընդունել Ստեփան Ասատրյանը, խնդրել է, որ լուսաբանեն հրավիրելու նպատակը։ «Ասացին՝ Հանրային ՀԸ-ում ապատեղեկություն եմ հայտնել և խնդրել են պարզաբանում»,- ասել է Ասատրյանը։


