02 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ թե քաղաքապետի աթոռի համար կռիվ էի տալիս, այլ առաջարկում էի հաշվի առնել Վարդան Ղուկասյանի խառնվածքն ու  պահել հաղթանակը․ Մարտուն Գրիգորյան

Ոչ թե քաղաքապետի աթոռի համար կռիվ էի տալիս, այլ առաջարկում էի հաշվի առնել Վարդան Ղուկասյանի խառնվածքն ու  պահել հաղթանակը․ Մարտուն Գրիգորյան

Կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, չգնար քննությանը, հասկանալի է, որ ցույց տալու բան կար․ խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին՝ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Նա նշել է, որ իշխանության նպատակը գյումրեցիներին ահաբեկելով  մեսիջ հասցնելն էր։

Խոսելով իր գրառման մասին, որում նշել էր, թե ինքը ճիշտ էր, Ղուկասյանին սատարողները սխալվեցին՝ Մարտուն Գրիգորյանն ասել է․ «Ես սովորություն չունեմ պրոբլեմի մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշեմ, կամ խնդիրներ առաջացնեմ․ խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում ասածներիս»։

Նա պարզաբանել է, որ այն փուլում, երբ բոլորը պահանջում էին սատարել Վարդան Ղուկասյանին, ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր կողմերի հետ և, հաշվի առնելով իշխանությունների ձեռագիրը, զգուշացել է հենց այս սցենարից։

«Ոչ թե քաղաքապետի աթոռի կռիվ էի տալիս, ոչ թե ասում էի՝ Վարդանը չէ, ես, այլ առաջարկում էի տարբերակ, որ ընդդիմության հավաքական հաղթանակը չմսխվեր»,-պարզաբանել է Գրիգորյանը։

Հարցին՝ թե որն էր իր առաջարկը, Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով Ղուկասյանի խառնվածքը, նրա դեմ եղած քրեական գործերը, ասել է՝ արդյոք այդ խառնվածքով հնարավո՞ր էր քաղաքը պահել, հավաքական հաղթանակը պահել:

Նա նշել է, որ Վարդան Ղուկասյանին քվե է տվել, որ չկարծեն, թե աթոռակռիվ է անում, քանի որ այլընտրանքը կա՛մ ՔՊ-ին միանալն էր, կա՛մ ոչ մեկին ձայն չտալը, ինչը տանելու էր ընտրությունների տապալմանը, իսկ նոր ընտրության դեպքում ՔՊ-ն 50 տոկոսից ավելի ձայն էր ստանալու։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026