02 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարգալույծ քահանան պիտի մերժվի․ Ի՞նչ է նախատեսված եկեղեցու ներքին կանոնադրությամբ

Կարգալույծ քահանան պիտի մերժվի․ Ի՞նչ է նախատեսված եկեղեցու ներքին կանոնադրությամբ

«Կանոնագիրք Հայոցը», որով կարգավորվում են եկեղեցու ներքին կյանքին առնչվող խնդիրները, սահմանում է, որ եթե քահանան կամ սարկավագը արհամարհում է իր եպիսկոպոսի հրամանն, ապա նրանց պետք է լիովին մերժել։

Վազգեն սարկավագ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու մեջբերել է «Կանոնագիրք Հայոց»-ից մի հատված։

Ահա թե ինչ է ասում «Կանոնագիրք Հայոց»-ը մեր օրերի վերաբերյալ՝

ԱՆՏԵ (Կանոնք Անտիոքայ)

«Եթե մի քահանա կամ սարկավագ արհամարհել է իր եպիսկոպոսի հրամանը, եթե եկեղեցին արտաքսել է նրանց, բայց առանձին ժողով են գումարել (կամ պետք է գումարեն), և սեղան են հաստատել (այսինքն՝ պատարագ մատուցել), և չեն եկել եպիսկոպոսի կանչին, ընդդիմացել են, անարգել և չեն կամեցել նրա խոսքերը հանձն առնել և լսել,այդպիսիններին պետք է լիովին մերժել, նրանց ոչ մի մխիթարություն չի կարելի տալ, ինչպես որ չեն կարող բոլորովին այլևս նույն պատիվն ունենալ։ Իսկ եթե հարատևեն նույն գործերի մեջ՝ բարձրացնելով խռովություններ և ամբոխներ հանելով եկեղեցու դեմ արտաքին իշխանության կամ այլ ազդեցության օգնությամբ, այնպիսիններին՝ իբրև խռովարարների, պետք է վերադարձնել ու սանձահարել»։

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռը կարգալույծ է արել Հովհաննաքանքի նախկին հոգևորական Արամ քահանա Ասատրյանին (ավազանի անունով Ստեփան Ասատրյան) պատարագների բովանդակությունը փոխելու, Հայոց եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցու ներքին կանոնները շրջանցելու համար։ Ստեփան Ասատրյանն անդրադարձել է Մայր Աթոռի որոշմանն ու հայտարարել է, որ շարունակելու է մնալ վանքում, ավելին՝  նա կիրակի պատարագ է հրավիրել, որին միանալու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026