14 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովհաննավանքի պատարագին չեմ մասնակցելու. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Հովհաննավանքի պատարագին չեմ մասնակցելու. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմայի: Սիմոնյանի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով.

  • 6 ամիս հետո ընտրություն է, ոչ մի այլ պրոցես չկա: ՀՀԿ֊ն անգամ իրենց 34 ստորագրությունները չի կարողանում հավաքել:
  • Հովհաննավանքի պատարագին չեմ մասնակցելու, Փաշինյանի հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում:
  • Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, մի՛ նույնականացրեք: Որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ՝ կաղոթեմ, իմ ու Աստծո մեջ պարտադիր չի վեղարով մեկը լինի, բիզնեսներ ունենա, կապեր ունենա, իրեն բիզնեսմենի պես պահի:
  • Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային: Ակնհայտ է, որ դրանք պետք է լուծվեն:
  • Իմ համար զարմանալի է՝ Դավիթ Համբարձումյանին ինչպե՞ս են թողել, որ սահմանը հատի:
  • Բոլոր այն անձինք, ովքեր կասկածվում են գողության, սպանության, այլ քրեորեն պատժելի հանցագործությունների համար, դիմե՛ք ՀՀԿ կամ ՀՅԴ և դա ներկայացրեք, որպես քաղաքական հետապնդում, սա ի՞նչ տրամաբանություն է: Քաղաքական առումով ո՞ւմ է հետաքրքիր, ո՞ւմ է պետք Դավիթ Համբարձումյանը:
  • Իմպիչմենթին նույնիսկ իրենք իրենցով՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմը չեն քվեարկում, փողոցում մարդ չկա, ո՞ւմ է պետք Դավիթ Համբարձումյանը:
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026