30 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ABC Media-ի ռեպորտաժից հետո «Ականատես»-ը խախտում է արձանագրել Այգեզարդի դպրոցում

ABC Media-ի ռեպորտաժից հետո «Ականատես»-ը խախտում է արձանագրել Այգեզարդի դպրոցում

«Ականատես» դիտորդական առաքելությունն ABC Media-ի ռեպորտաժի և կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հաղորդումից հետո արձանագրել է, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցում քաղաքական ենթատեքստ ունեցող միջոցառումը խախտում է«Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»։

Առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Արարատի մարզի, Այգեզարդ գյուղի, Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում 25.04.2026թ․ հրապարակվել է «Նշում ենք քաղաքացու օրը» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները բեմում կատարում “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը: Հաջորդ օրը տեսանյութը հեռացվել է դպրոցի ֆեյսբուքյան էջից։ Միջնակարգ դպրոցում աշակերտների ներգրավմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության հետ ասոցացվող երգի բեմադրումը  և դպրոցի ֆեյսբուքյան էջում համապատասխան տեսագրության հրապարակումը, դիտորդական առաքելության գնահատմամբ, խախել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, որն ուղղակիորեն սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»:

«Ականատես»-ը խնդրահարույց է համարել դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական ենթատեքստ ունեցող բեմադրություններում։ «Խնդրահարույց է նաև կրթական գործընթացի չեզոքության և երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովման տեսանկյունից»,-ասված է հայտարարությունում:

Բացի այդ, «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վերջին շրջանում տարբեր կուսակցությունների քարոզչական միջոցառումներին և հավաքներին փոքրահասակ երեխաների ներգրավման դեպքեր։ Հիշեցնենք, որ մեր նկարահանող խումբն այցելել էր դպրոց, տնօրենը նշել էր, թե աշակերտներն են ընտրել երգը, իրենք տեղյակ չեն եղել, որ այն քաղաքական է։ Ըստ տնօրեն Նունե Բաբլոյանի՝ երաժշտությունն ու բառերը գեղեցիկ էին, ուստի գործածել են այն։ Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ խստորեն կխատժվեն այն տնօրենները, որոնք դպրոցներում կզբաղվեն քաղաքականությամբ կամ թույլ կտան այն մտնի կրթօջախներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026