
ԵՄ-ը փորձում է աջակցել Փաշինյանին ընտրություններից առաջ․ ի՞նչ կնշանակի հանրապետության համար շրջադարձը դեպի ԵՄ․ Известия
Եվրամիության հետ կտրուկ մերձեցումը կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին նշել են Известия-ի հետ զրուցած փորձագետները։ Ըստ նրանց՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դեպի եվրոպական շուկաներ արտահանման վերաուղղորդումը սպառնում է վնասել գինեգործներին և գյուղատնտեսական արտադրողներին։
ԵՄ առաջնորդները փորձում են ամրապնդել աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Ըստ փորձագետ Նադեժդա Կապուստինայի՝ Եվրոպան ակնհայտորեն օգտվում է Հայաստանի արևմտամետ շրջադարձից։ ԵՄ-ը հետաքրքրված է իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելով, որն ունի զգալի էներգետիկ տարանցիկ ներուժ և Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ռազմավարական հանգույցներ։
Փորձագետ Լեոնիդ Տկաչենկոն համարում է, որ հաշվի առնելով ՀՀ-ում ռուսական բազայի ներկայությունը, Երևանին ԵՄ ուղեծիր բերելը Եվրոպային հնարավորություն է տալիս շանտաժի ենթարկել Ռուսաստանին։ Փորձագետն ընդգծում է, որ եթե Մոսկվան որոշի բազան հանել Հայաստանից, այն կդառնա Լիբիայի կամ Իրաքի նման՝ թշնամիներով շրջապատված և ներսից անկայուն պետություն։ Տկաչենկոն ընդգծել է, որ Հայաստանը նաև տնտեսական օգուտ չի ստանում դեպի Եվրոպա կողմնորոշվելուց։ Նա նաև նշել է, որ հանրապետությունը չի կարողանա արագ վերահասցեագրել գյուղատնտեսական հիմնական արտահանումները, մասնավորապես՝ գինին և հանքային ջրերը։


